Բավ է պառակտվել
03-11-2013 22:12

Հակառակորդը կրակ է բացել Բարեկամավան գյուղի դպրոցի ուղղությամբ

Սահմանամերձ Տավուշի անդորրը երկու օր առաջ դարձյալ խախտվել է, գրում է armnewstv.am-ը:

Հակառակորդը կրակ է բացել մարզի Բարեկամավան գյուղի դպրոցի ու նախկին գյուղապետի անասնագոմի ուղղությամբ: Կրակահերթի հետեւանքով անասնագոմում հրդեհ է բռնկվել, որը գյուղացիները մարել են: Գյուղապետի ասելով, թեեւ դպրոցում դասեր են ընթանալիս եղել, սակայն ուսուցիչներն ու աշակերտները արագ են կողմնորոշվել եւ կարողացել են պաշտպանվել կրակահերթից: