Բավ է պառակտվել
03-02-2016 17:19

Հակառակորդի արձակած գնդակը դիպել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենային

Հակառակորդը այսօր՝ փետրվարի 3-ին, խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ հակառակորդի կողմից արձակված գնդակը դիպել է Բերքաբեր գյուղի բնակչի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Տուժողներ չկան, վնասվել է միայն ավտոմեքենան: