Բավ է պառակտվել
29-09-2016 09:11

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը արձակել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: