Բավ է պառակտվել
17-02-2016 17:06

Ադրբեջանցի գողը Մոսկվայում մասնագիտացել էր արվեստի գործերի գողության մեջ

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանցու, որը կասկածվում է 26 500 դոլար արժողության կտավի գողության մեջ:  Քննության վարկածով, Վալեհ Ազիզովը Յուլյա Քլեվերի «Լքված այգի» կտավի վաճառքի ժամանակ հանդես է եկել որպես միջնորդ: Նա «Քվադ Ֆայն Արտ»-ի գլխավոր տնօրենից գնել է «Լքված այգի» (1916 թ) կտավը, բայց սեփականատիրոջը չեն հանձնել ոչ փողը, ոչ կտավը: Հարցաքննության ժամանակ Ազիզովը խոստովանել է, որ գողացել է Նիկոլայ I-ի ժամանակների ճենապակե ծաղկամանը, Կոնստանտին Մակովսկիի «Տերը» կտավը, Վասիլի Պոլենովի «Աթիթյուդը» եւ երեք կտավ Ֆյոդր Մալյավինի գործերից: Գողացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել է 260 հազար դոլար (20 մլբն ռուբլի):