Բավ է պառակտվել
31-03-2016 11:39

Ադրբեջանցին Ռուսաստանում քրեական հավաք էր նախաձեռնել

ՌԴ Սվերդլովսկի մարզի ոստիկանությունը 200 քրեական հեղինակություն է ձերբակալել, որոնք Եկատերինբուրգում հավաք էին կազմակերպել։ Միջոցառումը նախաձեռնել էր ադրբեջանցի ոմն Աքյար։ «Իր հոբելյանը նշելու պատրվակով Աքյարը հայրենակիցներին հրավիրել էր Եկատերինբուրգի սրճարաններից մեկը։ Նա այնտեղ ցանկացել էր իրեն ադրբեջանական համայնքը «նայող» հայտարարել։ Հավաքվել են տարբեր քրեական հեղինակություններ, փորձել են հավաք կազմակերպել»,- հայտնել է  աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու։ Կարելի է ասել, որ սա վերջին մի քանի տարվա ամենախոշոր քրեական հավաքն է եղել, որը հայտնվել է ուժայինների ուշադրության կենտրոնում։ Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածներին տեղափոխել են ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժին։