Բավ է պառակտվել
25-12-2014 18:14

ԼՂՀ ՊԲ-ն մաքրել է ադրբեջանցի դիվերսանտների տեղադրած ականները

Դեկտեմբերի 25-ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջեւ խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկ ջոկատայինները եւս երկու ուղղություններով /արեւելյան եւ հյուսիսարեւելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը եւ ականապատել որոշ հատվածներ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: