Բավ է պառակտվել
03-05-2016 13:00

Ադրբեջանցիները սպանել են Սիզրանի շրջանի նախկին ոստիկանապետի ընտանիքին

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հրապարակել է Սամարայի մարզի Սիզրանի շրջանում ոստիկանի և նրա ընտանիքի սխանության գործով կասկածյալների ձերբակալության տեսանյութը: Ենթադրյալ մարդասպանները երեքն են, ծնունդով Ադրբեջանից:

Երկուսին իրավապահները հայտնաբերել են բնակարաններում, իսկ երրորդին ձերբակալել են փողոցում: Հայտնի է նաեւ, որ եւս մեկ կասկածյալ կարողացել է փախչել հայրենիք:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, քննչական գործողությունները շարունակելու համար առաջիկայում նրանց Մոսկվա կփոխադրեն:

Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտայի եւ նրա ընտանիքի հետ հաշվեհարդար են տեսել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, Անդրեյ Գոշտայի ծնողների՝ Իվակևկա գյուղի տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը հարազատներին գտել է արնաշաղախ անկողիններում:

Հարձակման զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից: Ողջ է մնացել միայն Գոշտայի փոքրիկ զարմուհի Սոֆիան: Նա կոմայի մեջ է: Բժիշկները զերծ են մնում կանխատեսումներից: