Բավ է պառակտվել
13-10-2013 14:08

Ադրբեջանը կրակ է բացել. կա մեկ վիրավոր

Հոկտեմբերի 12-ին, կեսօրին, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուր գյուղի հատվածում կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառմամբ: Դիպուկահարների կողմից արձակված գնդակից կրծքավանդակի հետին պատի ձախ կողմի վիրավորում է ստացել Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը (1983թ.):

Տուժածն այժմ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: