Բավ է պառակտվել
16-03-2016 11:43

Ադրբեջանցիները Մոսկվայում առողջության համար վտանգավոր խավիար են վաճառել

Մոսկվայում առողջության համար վտանգավոր թառափի խավիարի ապօրինի առեւտրի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Կասկածյալներին մինչեւ 6 տարվա ազատազրկում է սպառնում։ Քննության տեղեկություններով՝ Ադրբեջանի 3 քաղաքացի եւ մեկ ռուսաստանցի 2015թ. մարտից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղվել են անվտանգության պահանջներին չհամապատասխանող սեւ խավիարի վաճառքով: 2015թ. դեկտեմբերին ՌԴ Գլխավոր քննչական վարչության եւ օպերատիվ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում առգրավվել է ավելի քան 10 կգ թառափի խավիար։ Փորձաքննությունը հաստատել է, որ արտադրանքը առողջության համար վտանգավոր է եղել։ Երեք կասկածյալներին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2 մասի Ա կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի սպառում)։