Բավ է պառակտվել
09-06-2016 12:43

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Բաղանիսը. վնասվել են տանիքներ ու լուսամուտներ

Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Վնասվել են տանիքներ եւ լուսամուտներ: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով»,- գրել է գյուղապետը:

Նարեկ Սահակյանի խոսքով, սակայն, այս ամենը չի խանգարել գյուղի բնականոն կյանքին, և այսօր 9-րդ դասարանցիները հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը: