Բավ է պառակտվել
13-10-2016 08:51

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է «ՍՎԴ» եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հարավային եւ արեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ՍՎԴ» եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` շարունակելով վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: