Բավ է պառակտվել
15-11-2014 13:04

Ադրբեջանը ռազմական հանցագործություն է կատարել.Կոմանդոս

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդուժի ուղղաթիռի միջադեպին, նշեց, որ Ադրբեջանական ԶՈՒ-ն չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը: Նրա խոսքով՝ պատահեց այն, ինչ պետք էր պատահել: «Ադրբեջանը անընդհատ լարվածություն է ստեղծում: Զինավարժությունների ժամանակ զինվորականները առանց հրամանի կրակելու իրավունք չունեն: Սա վկայում է այն մասին, որ ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է ադրբեջանական ղեկավարության կողմից», - նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նա ընդգծել է, որ ռազմական հանցագործություն է կատարել, եւ անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: