Բավ է պառակտվել
05-02-2015 14:52

Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ՀՀ գյուղերը

Ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը: Մասնավորապես, փետրվարի 5-ի գիշերը գնդակոծվել է Այգեպար գյուղը: Ինչպես հայտնել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, գնդակոծումների հետևանքով գյուղին զգալի վնաս է հասցվել՝ վնասվել են պատերը, տների տանիքները, կոտրվել են ապակիները: Բացի այդ փետրվարի 4-ին՝ 17:30, Հայաստանի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ են արձակել հրաձգային զենքից: Նույն օրը՝ 19:00-20:00 սահմաններում, գնդակոծություն է տեղի ունեցել նաև Կոթի գյուղի ուղղությամբ: