Բավ է պառակտվել
26-12-2015 09:57

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց

Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: