Բավ է պառակտվել
22-02-2016 09:20

Արցախի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: