Բավ է պառակտվել
18-10-2016 08:49

Գիշերն Ադրբեջանի զինուժը կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (21 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: