Բավ է պառակտվել
28-09-2015 10:11

Հակառակորդը կրակել հայ դիրքապահների վրա՝ կիրառելով TR-107 տիպի ռեակտիվ

Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /41 արկ/, 82 /100 արկ/ և 120 մմ-ոց /8 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: 
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /24 արկ/: 
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: