Բավ է պառակտվել
21-04-2016 08:49

Ադրբեջանը հրադադարը խախտել է Հադրութի, Ակնայի և Մարտակերտի ուղղություններով

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարեւելյան (Հադրութ), արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Հյուսիսարեւելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,-ասված է հաղորդագրության մեջ: