Բավ է պառակտվել
17-08-2015 10:02

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց. ՊԲ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: