Բավ է պառակտվել
15-04-2016 14:08

Այս գիշեր Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: