Բավ է պառակտվել
12-04-2016 12:28

Ադրբեջանը անկանոն կրակ է բացել Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:   Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: