Բավ է պառակտվել
13-09-2016 09:00

Ղարաբաղի շփման գծում գիշերը կրկին անհանգիստ է եղել

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: