Բավ է պառակտվել
14-10-2015 09:36

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ

Հոկտեմբերի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /2 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /2 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /11 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: 
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:v