Բավ է պառակտվել
01-09-2015 10:51

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է

Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: