Բավ է պառակտվել
13-10-2015 10:21

Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակվել է ավելի քան 2500 կրակոց

Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /13/ և 82 մմ-ոց ականանետերից /17 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: