17-08-2016 12:12

Ադրբեջանը հրադադարը խախտել է ավելի քան 20 անգամ

Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 240 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: