Բավ է պառակտվել
30-08-2016 09:02

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շուրջ 90 կրակոց է արձակել

Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 18 անգամ։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 90 կրակոց: «ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ: