Բավ է պառակտվել
23-11-2013 22:31

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: