Բավ է պառակտվել
02-07-2015 10:01

Ադրբեջանը Հայաստանից պատով կբաժանվի

Ադրբեջանը մտադիր է Հայաստանից պատով բաժանվել: Հայկական զինվորական ստորաբաժանումների դիրքերին մոտ գտնվող Տերտերի շրջանի որոշ գյուղեր պատով կանջատեն: Պարիսպը կառուցում են հատկապես վտանգավոր տարածքում գտնվող մի քանի տների առջեւ: Բարձրությունը հավասար կլինի տների տանիքներին: Այս նախաձեռնությունն ակնհայտորեն քարոզչական բնույթ ունի, քանի որ հրադադարի ռեժիմը հենց Ադրբեջանն է խախտում: Պատի կառուցման մասին հայտարարությամբ ադրբեջանական կողմը ձգտում է պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա եւ հայկական կողմից մեղադրել հրադադարի խախտման մեջ: