19-09-2016 10:16

Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 55 անգամ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 370 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - նշվում է հաղորդագրության մեջ: