Բավ է պառակտվել
04-02-2015 14:27

Ադրբեջանցի դիպուկահարը վիրավորել է Մովսես գյուղի բնակչին

Ադրբեջանցի դիպուկահարը փետրվարի 4-ին վիրավորել է ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի 85-ամյա բնակչին: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ վիրավոր Լևոն Հովակիմի Անդրեասյանը գտնվում է Բերդ քաղաքի բուժկենտրոնում: