Բավ է պառակտվել
07-03-2015 16:44

Ռուսաստանում ադրբեջանցի գործարար է սպանվել

Ռուսաստանի Դաշնությունում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել Վորոնեժի մարզում: Ռուսաստանի քաղաքացի, ադրբեջանական ծագումով Շահին Հասանովին անհայտ անձինք դանակի մահացու հարված են հասցրել: 
Նրա դին ուղարկվել է Ադրբեջան: Նրա եղբայրը՝ Հասան Հասանովը, ցմահ ազատազրկման է դատապարտված եղել ծանր հանցագործության համար և մի քանի տարի առաջ մահացել է ռուսական բանտում: Նշվում է, որ Հասանովը Ռուսաստանում գործարար է եղել: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանում Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել. սպանությունը տեղի էր ունեցել Դոմոդեդովո քաղաքում։