Բավ է պառակտվել
07-04-2015 08:35

Ադրբեջանցի դիվերսանտները կդիմեմ Վճռաբեկ դատարան

Լեռնային Ղրաբաղում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովը և Շահբազ Ղուլիևը վճռաբեկ բողոք կներկայացնեն: Ցմահ բանտարկության դատապարտված Դիլհամ Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը նշել է, որ Ասքերովը իրեն մեղքը մասամբ է ճանաչում, և չի ընդունում լրտեսության, առևանգման և սպանության մեջ մեղադրանքները: Նրանք կփորձեն հասնել նրան, որպեսզի Վճռաբեկ դատարանը տվյալ հոդվածներով մեղադրանքները չեղյալ հայտարարի: Բողոքի երկրորդ մասով նրանք հույս ունեն, որ ցմահ բանտարկությունը կփոխարինվի մեկ ուրիշ` ավելի մեղմ պատժով: Բեգլարյանի խոսքով` քննարկվել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին դիմելու հարցը: Իր հերթին Արկադի Իսրայելյանը, ով ազատազրկման 22 տարով դատապարտված Շահբազ Ղուլիևի փաստաբանն է, հաղորդեց, որ իր պաշտպանյալը մտադիր է վճռաբեկ բողոք ներկայացնել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավարտին Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Դիլհամ Ասքերովին ցմահ բանտարկության, իսկ Շահբազ Ղուլիևին 22 տարվա ազատազրկման լրտեսության, դիվերսիայի, սպանության և մի շարք այլ հանցագործությունների համար: Ընթացիկ տարվա մարտին Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: