Բավ է պառակտվել
02-02-2015 08:05

Ադրբեջանցին գրնդակահարել է վրացուն Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում սրճարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է մահացել՝ ծնունդով Վրաստանից եւ Ադրբեջանից: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Սանկտ Պետերբուրգի «Գուրման» սրճարանում: Անձնական հակակրանքի հողի վրա սկսված վիճաբանության ընթացքում սրճարանի տերը՝ ծնունդով Ադրբեջանից, կրակ է բացել վրացու եւ այլ անձանց ուղղությամբ: Վերջինները պատասխան կրակ են բացել: Ստացած հրազենային վնասվածքներից վրացին մահացել է տեղում, իսկ սրճարանատերը՝ հիվանդանոցում: Ներկայում քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են տարվում՝ փոխհրաձգության բոլոր մասնակիցների անձը բացահայտելու եւ միջադեպի հանգամանքները պարզելու համար: