Բավ է պառակտվել
30-01-2015 09:23

Ադրբեջանը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե հայկական անօդաչու սարք են ոչնչացրել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ՝ հորինված և մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրին, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու սարք է ոչնչացրել, գրել էր. «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի»: