Բավ է պառակտվել
07-05-2015 13:41

Ադրբեջանը փորձում է հավասարեցնել Արսեն Բաղդասարյանին դիվերսանտներին. Օհանյան

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին 15  տարվա ազատազրկման դատապարտելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են նրան համեմատել այն հանցագործների հետ, ովքեր ոճրագործություններ են կատարել ԼՂՀ Քարվաճառի շրջանում: Այդ մասին այսօրլրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ հայկական կողմը փորձել է դիվերսիա կատարել Ադրբեջանի տարածքում: Այդ գործողությունները հետապնդում են մեկ նպատակ՝ հավասարեցնել Արսեն Բաղդասարյանին այն հանցագործներին, ովքեր Քարվաճառի տարածքում հանցագործություններ են կատարել, մարդկանց են սպանել և այլն: