Բավ է պառակտվել
02-02-2015 13:08

Ադրբեջանը շարունակում էինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը

Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈՒ-ի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 500 դեպք: Ըստ ՊՆ տեղեկությունների՝ նշված ժամանակահատվածում ադրբեջանական ուժերի առաջավոր ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրափիգային զինատեսակներից, ինչպես նաև 60-մմ ականանետներից հայկական կատարել են շուրջ 10000 կրակոց դիրքերի ուղղությամբ: «ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները վստահորենկատարում են մարտական հերթապահությունը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների դիմելով», - նշված է հաղորագրության մեջ: