Բավ է պառակտվել
07-03-2015 13:31

Ադրբեջանը շուրջ 1000 անգամ խախտել է հրադադարը շփման գծում

Նախորդ շաբաթի ընթացքում Ադրբեջանը շուրջ 1000 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂՀ-ի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում: Ինչպես հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մարտի 1- 7-ը ընկած ժամանակհատվածում հակառակորդը հարձակել է ավելի քան 21000 կրակոց հրազենային զենքի տարբեր տեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, նռնականետերից: Բացի այդ հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Միևնույն ժամանակ հյուսիսարևելյան ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների հետևանքով ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ-ի հատուկ նշանակության ջոկատի չորս զինծառայող: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի տարել: