Բավ է պառակտվել
14-03-2015 11:55

Ադրբեջանը շուրջ 1200 անգամ խախտել է հրադադարը

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 1200 անգամ խախտել է հրադադարը ԼՂՀ Զինված ուժերի հետ շփման գծում: Ինչպես հայտնել են ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, մարտի 8-14-ը հակառակորդը արձակել է ավելի քան 18000 կրակոց տարբեր տրամագծի հրազենից, 60 մմ ականանետերից և նռնականետերից: ԼՂՀ ՊԲ առաջավոր ստորաբաժանումները համարժեք պատասխան տվեցին հակառակորդի գործողություններին և վստահորեն շարունակեցին իրենց մարտական հերթապահությունը շփման գծի ողջ երկայնքով: