Բավ է պառակտվել
27-01-2015 10:28

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին եւ լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից եւ ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: