Բավ է պառակտվել
30-03-2015 09:44

Ադրբեջանը ավելի քան 1000 անգամ խախտել է հրադադարը

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 1200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում: Ինչպես հայտնել են ԼՂՀ ՊՆ-ում, մարտի 22- 28-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը արձակել է ավելի քան 17000 կրակոց տարբեր տրամաչափի հրազենային զենքից, ինչպես նաև 60, 80 և 120 մմ ականանետերից: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները համապատասխան քայլեր ձեռնարկեցին և ինքնավստահորեն շարունակեցին մարտական հերթապահությունը շփման գծի ողջ երկայնքով: