Բավ է պառակտվել
28-02-2015 13:08

Ադրբեջանը շուրջ 1000 անգամ խախտել է հրադադարը

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն փետրվարի 22- 28-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ադրբեջանական կողմը շուրջ 1000 անգամ խախտել է հրադադարը: Ինչպես հայտնել են Արցախի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հայկական դիրքերի ուղղությամբ կատարվել է շուրջ 11 հազար կրակոց տարբեր տրամագծի հրաձիգ զենքից: ԼՂՀ ՊԲ առաջավոր ստորաբաժանումները վստահորեն կատարում էին մարտական հերթապահությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով պատասխան գործողություններ: