Բավ է պառակտվել
29-07-2015 12:23

Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել Ստերլինգովի նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել ռուս գործարար Գերման Ստերլինգովի նկատմամբ: Նրա համար հեռակա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և այժմ Ադրբեջանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական վարչությունը մտադրված է բռնել բիզնեսմենին և նրան ենթարկել պատասխանատվության: 

Ստերլիգովին, ով Ռուսաստանից հեռացալ էր Լեռնային Ղարաբաղ, վերագրվում են տեղական Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները` 281.2 («Բացահայտ կոչեր, ուղղված պետության դեմ») և 318.2 («Ադրվեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում»): Դատախազությունում մինչ այդ հայտարարել էին, որ ռուսաստանի քաղաքացին բնակվում է «ՀՀ զինված ուժերի կողմից օկուպացված տարածքում» և «կոպիտ ձևով խախտում է միգրացիոն օրենսգրքի դրույթները` հատելով պետական սահմանը առանց փաստաթղթերի ներկայացման, ինչը պարտադիր է հսկիչ-անցումային պահակակետերում»:

Ադրբեջանն ընդգծել է, որ Ստերլինգովը աջակցում էր «այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի իշխանություններին», որի տարածքը հանդիսանում է «Ադրբեջանի հանրապետության միջազգայնորեն ճանաչված մաս», կոչ էր անում էթնիկ և կրոնական հակամարտության սրման, զբաղվում էր «օկուպացված տարածքներում բնական պաշարների ապօրինի շահագործմամբ»: Բացի այդ Ստերլինգովը ներառվել է Ադրբեջանի Արտգործնախարարության անցանկալի անձանց ցանկ: