Բավ է պառակտվել
12-08-2015 10:11

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 154 արկ. ԼՂՀ ՊՆ

Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2600 կրակոց: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը», -նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: