Բավ է պառակտվել
04-01-2015 13:42

Հակառակորդը հրադադարը խախտել է 300 անգամ. ԼՂՀ ՊԲ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, "Սեւ նետ", Իստիգլալ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` բացի հրաձգային զինատեսակներից` հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաեւ 60մմ ականանետեր /7 արկ/ եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: