Բավ է պառակտվել
07-01-2015 11:35

Հակառակորդը շուրջ 400 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից (6 արկ) եւ ՌՊԳ-7 (11 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 6000 կրակոց է արձակվել: Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսեւորած ակտիվությունը կասեցվել է: