Բավ է պառակտվել
14-01-2015 10:09

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: