Բավ է պառակտվել
18-07-2015 15:14

Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-18-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք: «Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով»,-ասած է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: