Բավ է պառակտվել
28-01-2015 10:22

Ադրբեջանը 300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից /114 արկ/ եւ ՌՊԳ-7 /5/, ՍՊԳ /1/ ու ԱԳՍ /37/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն: