Բավ է պառակտվել
27-12-2014 11:40

Ադրբեջանական կողմը հայտարարում է ԼՂ զինծառայողի գերի վերցնելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Լեռնային Ղարաբաղի զինծառայողի գերի վերցնելու մասին: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, իբր անցած գիշեր Աղդամի ուղղությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով գերի են վերցրել Արսեն Բաղդասարյանին: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ կան զոհեր: Այսօր կեսօրի դրությամբ մեզ չհաջողվեց այս տեղեկության վերաբերյալ հերքում կամ հաստատում ստանալ ղարաբաղյան կողմից: ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքում համաատասխան տեղեկատվություն տեղադրված չէ, պատասխանատու անձանց զանգահարել եւս չի հաջողվել: